ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այս պահին երկրում կա կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի:
«Էջմիածնից մեկուսացված ևս 5 քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս պահին ունենք 13 հաստատված դեպք»,-ասել է նա՝ նշելով, որ Էջմիածինն այս պահին ամենաթեժ կետն է, և մեկուսացվածների թիվը հասել է 100-ի։



