Արևը ջինջ երկնքից
Հենց բացվում է իմ առջեւ,
Մի հսկա սար միշտ հեռվից
Ինձ տալիս է ջերմ բարեւ:
Արարատն է, տե՛ս, բազմել
Մայր Արաքսի ափերին:
Մեր վեհ լեռը հեռացել,
Բայց մոտ է մեր սրտերին։
Արևը ջինջ երկնքից
Հենց բացվում է իմ առջեւ,
Մի հսկա սար միշտ հեռվից
Ինձ տալիս է ջերմ բարեւ:
Արարատն է, տե՛ս, բազմել
Մայր Արաքսի ափերին:
Մեր վեհ լեռը հեռացել,
Բայց մոտ է մեր սրտերին։