Մարտի 8-ին, իմ մայրիկ,
Ես սարքել եմ մի բացիկ,
Ծաղիկ-արև նկարել
Ու կտրել եմ մեծ սրտիկ:
Փակցրել եմ խնամքով,
Բառեր գրել դողալով,
Որ գրիչը չշեղվի,
Նվերն իմ չփչացնի:
Բայց դե ես էլ եմ աղջիկ,
Չես մոռացել, չէ, մայրիկ:
Ու իմ տոնին գեղեցիկ,
Ես խնդրում եմ մի քույրիկ: