Հողմ ու բքին կանգնած դրսում,
Թեև մերկ է, բայց չի մրսում,
Հաստանում է փաթիլներից,
Ու մաշվում է արեգակից։
/Ձնե մարդ/
***
Փայլուն, սիրուն տակառիկ,
Եռման ջրով մեջը լիք,
Բարեկամն է մաքության,
Մայրիկներիս օգնական:
/Լվացքի մեքենան/
***
Որքան աշխատի,
Մարդ կտաքանա,
Բայց աշխատելիս
Միշտ սառչում է նա:
/Սառնարան/
***
Թեև կարգ-կանոն շատ է սիրում նա,
Բայց զբոսնում է սեղանի վրա,
Սաստիկ տաքացած գնում է, գալիս,
Մեր զգեստներին սիրուն տեսք տալիս:
/Արդուկ/
Մկրտիչ Կորյուն