Ողջ աշխարհին օգտակար,
Երեք տառից փափուկ քար,
Վարդն է հայոց աշխարհի,
Զարդն է հայոց աշխարհի:
/Տուֆ/
***
Թեև փոքր է մոծակից,
Սակայն ժայռեր կծակի:
/Ջրի կաթիլ/
***
Ինչն է զարդարվում
Տարվա մեջ մի օր,
Թեև աշխարհում
Զարդ է փառավոր:
/Եղևնի/
***
Բնակվում է անտառում,
Քթին եղջյուր է կրում,
Սիրում է տիղմ, ցեխ ու ջուր,
Կաչվում է նա…
/Ռնգեղջյուր/
Մկրտիչ Կորյուն