Յուրաքանչյուր ստեղծագործությունը նրա
Ախորժելի հեքիաթ է աննման,
Ով փորձել է, կհասկանա
Մտքի թռիչքն անուշահամ:
(խոհարար)
|
Ունեմ մատիտ ու ներկեր, Կտավ ու շա՜տ վրձիններ, Նաև ալբոմ ու թղթեր, Սրիչ, լի՜քը ռետիններ։ (նկարիչ)
|
Երբ հիվանդ է կոկորդը, Կարմրած է քթիկը, Դիմում ենք արագ նրան, Որ նորից վազենք սղարան։
(բժիշկ) |
Սովորեցնում է գրել, արտասանել և հաշվել, Սպիտակ կավիճը ձեռքին` դասարանում շրջել։ Ասում է՝ եղեք բարի, Ուշիմ ու արի, Հայրենիքին նվիրված զինվոր քաջարի։
(ուսուցիչ) |
|
Բա՜րձր, բա՜րձր եմ թռչում, Սլանում եմ, սլանում Անամպ, կապույտ երկնքում: Օ՜, ինչ լավ է վերևում։
(օդաչու) |
Վաստակում է իր խաղով, Թատրոնում ու կինոյում, Մենք էլ խաղը դիտելով՝ Մեկ՝ հուզվում ենք, մեկ՝ ժպտում։
(դերասան) |
Սանր, գոգնոց ու մկրատ Իսկ դիմացը՝ հայելի, Ձեռքերի շարժով արագ Ձեզ դարձնում է գեղանի։
(վարսահարդար) |
Լինի անձրև, թե արև,
Շոգ ամառ, թե հով աշուն,
Կառուցում է ողջ տարին,
Շարում է քարը քարին։
(շինարար)



