Sidebar

Հանելուկներ տարվա եղանակների մասին

***

Մի ծեր սիրամարգ
Չորս բույն է հյուսել,
Ամեն բնի մեջ
Երեք ձու ածել:

Տարի

 

***
Ամեն տարի մեզ հյուր են գալիս,
Մեկը ալեհեր, իսկ մյուսը՝ ջահել,
Երրորդը սուրում է,
Չորրորդը՝ լացում է…

տարվա եղանակներ
ալեհեր – ձմեռ
ջահել – գարուն
սուրացողը – ամառ
լացողը – աշուն

 

***

Ձնեպատ դաշտեր,
Սառցեպատ գետեր,
Մրրիկն է սուլում,
Այդ ե՞րբ է լինում։

Ձմեռ

 

***

Սառեցրել է ճանապարհը,
Նախշազարդել պատուհանը,
Սպիտակ, սառը սավանով
Ծածկել է ողջ աշխարհը։

Ձմեռ

 

***

Իր սփռոցով սպիտակ,
Պապս ծածկեց գյուղ, քաղաք,
Սակայն պապիս սփռոցով
Չծածկվեց ոչ մի ծով:

Ձմեռ

 

***

Ձյունն է հալվում,
Գետակն՝ արթնանում,
Օրն է երկարում,
Այդ ե՞րբ է լինում։

Գարուն

 

***

Հողի տակից ծիլ է ծլում,
Ծառի ճյուղից բողբոջ ելնում,
Արևն ուրախ տաքացնում է,
Ձմռան քնից արթնացնում է։

Գարուն

 

***

Երկար սպասված եղանակ,
Շատ ջերմ արև ու կրակ,
Դաշտում ծղրիդն է երգում,
Ասեք, այդ ե՞րբ է լինում։

Ամառ

 

***

Ամենասիրելի եղանկան է այն,
Երբ պետք չէ հագնել հագուստ բազմազան,
Երբ արևն ուրախ մեզ ջերմացնում է,
Նրա գնալը մեզ տխրեցնում է։

Ամառ

 

***

Եկավ առանց վրձին ու ներկ
Ներկեց ոսկի ծառ ու տերև։

Աշուն

 

 ***

Ես բերք-բարիք եմ բերում,
այգիներն եմ զարդարարում
Ու թռչուններին մրսկան
Հարավ եմ ճանապարհում։

Աշուն

 

***

Ձեռքեր չունի,
Ներկեր չունի,
Դաշտն է ներկում
Հազար գույնի:

Աշուն

 

***

Ի՞նչն է՝ հագած ոսկի ու հուր,
Երեք ամսով գալիս մեզ հյուր,
Ծիլ ու ծաղկունք չորս կողմ փռում,
Թևին տալով թռչում, գնում:

Աշուն