Sidebar

Հանելուկներ մասնագիտությունների մասին

Յուրաքանչյուր ստեղծագործությունը նրա

Ախորժելի հեքիաթ է աննման,

Ով փորձել է, կհասկանա

Մտքի թռիչքն անուշահամ:

 (խոհարար)

 

Ունեմ մատիտ ու ներկեր,

Կտավ ու շա՜տ վրձիններ,

Նաև ալբոմ ու թղթեր,

Սրիչ, լի՜քը ռետիններ։

(նկարիչ)

 

Երբ հիվանդ է կոկորդը,

Կարմրած է քթիկը, 

Դիմում ենք արագ նրան,

Որ նորից վազենք սղարան։

 

(բժիշկ)

Սովորեցնում է գրել, արտասանել և հաշվել,

Սպիտակ կավիճը ձեռքին` դասարանում շրջել։

Ասում է՝ եղեք բարի,

Ուշիմ ու արի,

Հայրենիքին նվիրված զինվոր քաջարի։

 

(ուսուցիչ)

Բա՜րձր, բա՜րձր եմ թռչում,

Սլանում եմ, սլանում

Անամպ, կապույտ երկնքում:

Օ՜, ինչ լավ է վերևում։

 

(օդաչու)

Վաստակում է իր խաղով,

Թատրոնում ու կինոյում,

Մենք էլ խաղը դիտելով՝  

Մեկ՝ հուզվում ենք, մեկ՝ ժպտում։

 

(դերասան)

 

Սանր, գոգնոց ու մկրատ  

Իսկ դիմացը՝ հայելի,

Ձեռքերի շարժով արագ

Ձեզ դարձնում է  գեղանի։

 

(վարսահարդար)

 

 

 Լինի անձրև, թե արև,

Շոգ ամառ, թե հով աշուն,

Կառուցում է ողջ տարին,

Շարում է քարը քարին։  

 

(շինարար)