Երեխայի օն-լայն ժամանցը կազմակերպելու համար շատ կարևոր է ընտրել ոչ միայն անպարկեշտ բովանդակությունից զերծ, այլ նաև ենրա հետաքրքրություններին ու հոգեբանությանը համապատասխան վիզուալ ու տեքստային պարունակությամբ կայքեր։ Ցավոք, նմանատիպ հայալեզու բովանդակություն մեզ չհաջողվեց գտնել, սակայն գտանք մի շարք ռուսալեզու և օտարալեզու կայքեր, որոնք անկասկած օգտակար կլինեն թե երեխայի, թե ծնողի համար։
Agakids – որոնողական համակարգ երեխաների համար հարմար բովանդակությամբ կայքեր գտնելու համար։ Օգտագործելով հատուկ ֆիլտրեր, այս կայքը թույլ չի տալիս որոնման արդյունքներում ցուցադրել ոչ միայն «մեծերի համար» նախատեսված կայքեր, այլ նաև բոլոր այն կայքերը, որոնցում օգտագործված է ոչ նորմատիվ բառապաշար ու «փիս» բառեր։ Սակայն այն ոչ միայն որոնողական համակարգ է։ Այնտեղ կան նաև խաղեր, հեքիաթներ, գեղեցիկ լուսանկարներ Desktop-ի համար ու շատ ու շատ այլ մանրուք, որով երկար ժամանակ կկարողանաք զբաղեցնել երեխային։ Շատ գեղեցիկ է նաև կայքի արտաքին ձևավորումը։ Այն, միանշանակ, գրավիչ ու զվարճալի կթվա օգտվող փոքրիկին։
Смешарики – համանուն մուլտֆիլմի հիման վրա պատրաստված մանկական սոց. ցանց։ Հիանալի վայր է երեխաների ժամանցի ու ծանոթությունների համար։ Այնտեղ երեխաները կարող են ծանոթանալ ինչպես մանրակրկիտ հորինված վիրտուալ կերպարների հետ, այնպես էլ այլ երեխաների, որոնք կայքում գրացվելու պահից նույնպես դառնում են սմեշարիկներ։ Կայքում կան թե ուսուցանող նյութեր, թե խաղեր ու այլ զվարճալիքներ։ Այն, բացի այդ, շատ գեղեցիկ է։ (կան վճարի դիմաց ձեռք բերվող առավելություններ)
Disney – բնականաբար երեխաների համար նախատեսված կայքերի մեջ չի կարելի չնշել նաև «դիսնեյի» կայքերը։ Այս մեկն ընկերության պաշտոնական ռուսալեզու կայքն է։ Այնտեղ կարելի է ծանոթանալ «Դիսնեյի» պատմությանը, մուլտֆիլմերին ու մուլտհերոսներին, ինչպես նաև խաղալ մուլտֆիլմերի հիման վրա ստեղծված խաղեր։ Դե, իսկ «Դիսնեյի» բոլոր կայքերի ցանկն հասանելի է ԱՅՍՏԵՂ։
Yahoo! kids – նախատեսված է ավելի շատ դպրոցական տարիքի երեխաների համար։ Խաղեր, մուլտֆիլմեր, երաժշտություն ու նորություններ երեխաներին հետաքրքրող թեմաներով։ Նույնպես շատ գեղեցիկ ռեսուրս է, բայց հասանելի է միայն անգլերենով, չիներենով ու ճապոներենով։
National geographic /kids/ – Համանուն հեռուստաալիքի կայքը՝ նախատեսված կրտսեր տարիքի օգտվողների համար։ Կայքում ներկայացված են ուսուցողական խաղեր, նյութեր, տեսագրություններ, լուսանկարներ և այլ բովանդակություն, որոնք ավելորդ չեն լինի երեխաների կրթության հարցում։ Հասանելի է միայն անգլերեն լեզվով։
Եվ վերջում Club Penguin: Գրանցվում եք որպես նոր պինգվին և մասնակցում «Պինգվինաշենի» անց ու դարձին, խաղում խաղեր, հետևում պինգվինորություններին և այլն… Իսկ եթե չգտնեք ձեր պինգվինաջիղը, կարող եք խաղալ անպինգվին խաղեր ԱՅՍՏԵՂ։