ԽԱՂ 1: Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի Ձմեռ Պապի քիթը ամրացնել ճիշտ տեղում: Այս խաղը սովորաբար երեխաների մոտ ծիծաղ ու աշխուժություն է առաջացնում:
ԽԱՂ 2: Երեխաներից ամեն մեկին ձյան փոթիլ տվեք, այսինքն փոքրիկ բամբակ: Նրանք պետք է ձյան փաթիլները օդ նետեն, ապա ներքևից փչեն դրա վրա ու թույլ չտան, որ այն վայր ընկնի: Հաղթում է բամբակն ամենաշատը օդում պահած երեխան:
ԽԱՂ 4: Երեխաները հերթողվ թվարկում են, թե ինչ է բնորոշ Նոր տարվան, օրինակ, Ձմեռ Պապ, Ձյունանուշ, Տոնածառ, ձյուն, նվերներ, խաղալիքներ, քաղցրեղեն և այլն: այն երեխան, ով այլևս չի կարողանա տոնին բնորոշ երևույթ հիշել, խաղից դուրս է մնում: Հաղթում է նա, ով ամենաշատն է թվարկում ու մնում խաղի մեջ մինչև վերջ:
ԽԱՂ 5: Երեխան մի քանի րոպե ուշադիր նայում է տոնածառին, ապա շրջվում մեջքով դեպի տոնածառը ու հնարավորինս մանրամասն թվարկում, թե ինչ խաղալիքներ կան դրա վրա կախված: Հաղթում է այն երեխան, ով ամենաշատը կհիշի:
ԽԱՂ 6: Սենյակում պարան կապեք ու դրա վրա տարբեր նվերներ ամրացրեք, օրինակ, կոնֆետ, փուչիկ և այլն: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է աչքերը փակած մոտենա պարանին ու իր համար նվեր ընտրի` այն ընդհանուր պարանից մկրատով կտրելով: Եվ այսպես մինչը նվերներն ավարտվեն:
ԽԱՂ 7: Թող երեխաները մրցեն, թե ով կարող է անձեռոցիկից կամ թղթից արագ ձյան փաթիլ պատրաստել: Հաղթողը կարող է մրցանակ ստանալ քաղցրավենիքի տեսքով: