Sidebar

Երեխաների սոցիալական հմտությունները զարգացնող խաղեր-8

Երբ բնությունը լաց է լինում

Խաղավարը երեխաներին բացատրում է, որ երեխաներն ընդհանրապես լաց են լինում, երբ իրենց նեղացնում են:

Ապա առաջարկում է հորինել, թե երբ է լաց լինում բնությունը, ով և ինչը կարող է նրան նեղացնել:

Աղջիկներն ու տղաները կարողանում են

Խաղավարը վերցնում է երկու տարբեր գույների կամ չափսերի գնդակ և հերթով դրանք նետում է երեխաներին: Մի գույնի  (ասենք` կապույտ) գնդակ ստացող երեխաներն ասում են, թե ինչ են կարողանում անել տղաները, երկրորդ գնդակը ստացողները թվարկում են, թե ինչ են կարողանում անել աղջիկները:

 

Ի՞նչ են սիրում տղաները, ի՞նչ են սիրում աղջիկները

Խաղավարը հերթով երեխաներին գնդակ է նետում` ասելով աղջիկների կամ տղաների սիրած զբաղմունքները: Եթե երեխան կարծում է, որ խաղավարի ասած զբաղմունքըաղջիկներին է հատուկ, պետք է գնդակը ետ նետի խաղավարին, եթե տղաներին` ետ գլորի:

 

 

Մինչ այս հրապարակումը  ներկայացված խաղերը տեսեք այստեղ