Պապս հազար տարեկան է,
Նա բոլորին բարեկամն է:
Եվ մորուքը ճերմակ-ճերմակ
Ասես լինի ձյունե վերմակ:
Ծածկում է մեզ, ծածկում է ձեզ
Եվ տանիք է դառնում ասես:
Եվ բեղերը երկար-երկար
Կապում են մեզ հավերժ իրար:
Եվ հնչում է սիրտը ուժգին,
Որպես մի զանգ լեռան լանջին:
Պապս հազար տարեկան է,
Նա բոլորին բարեկամ է:
Էդուարդ Միլիտոնյան