Մի անհամբեր, կարճամիտ մարդ
Ուներ-չուներ երկու թիզ արտ,
Մի բուռ բրինձ ցանեց արտում,
Ցանեց, փոցխեց ու գնաց տուն:
Այսպես հույսով մարդն ամեն օր
Արտ էր գնում ճամփով սովոր,
Բայց թվում էր էս խեղճ մարդուն,
Որ չի աճում բրինձն արտում:
Գնաց եկավ, վերջն էլ մի օր
Մտքում հնար գտավ մի նոր,
Ինչքան բրինձ որ կար ծլած,
Մեկ-մեկ ձգեց, նայեց, ժպտաց:
-Թող շուտ աճեն,- ասաց մարդը,
Ուրախ-ուրախ թողեց արտը,
Հաջորդ օրը երբ արտ գնաց,
Հենրիկ Սևան



