Sidebar

Իմ Արարատը․ բանաստեղծություն

Արևը ջինջ երկնքից 

Հենց բացվում է  իմ առջեւ,

Մի հսկա սար միշտ հեռվից

Ինձ տալիս է ջերմ բարեւ:

Արարատն է, տե՛ս, բազմել

Մայր Արաքսի ափերին:

Մեր վեհ լեռը հեռացել,

Բայց մոտ է մեր սրտերին։