Տանձով և հնդկաձավարով խյուս 6-12 ամսականների համար

Աճող օրգանիզմի համար կալցիումը մեծ կարևորություն ունի, քանի որ առանց նրա ուղղակի հնարավոր չէ  ամուր ու առողջ կմախքի ձևավորումը։

Տվյալ միկրոէլեմենտն ազդում է արյան մակարդման, հորմոնների և ֆերմենտների արտադրության վրա, անհրաժեշտ է նորմալ զարգացման, հանգիստ քնի ու նյութափոխանակության համար: Կալցիումի պակասը կարող է բերել ոսկրերի փխրունության, իսկ խիստ պակասի պարագայում ցանկացած արյունահոսություն միգուցե լուրջ հետևանքներ ունենա: Այստեղից հետևություն՝ պետք է ուշադրություն դարձնել սննդին և ընդունել այնպիսին, որը կպարունակի նաև զգալի քանակությամբ կալցիում։ Հավելյալ սննդի անցած փոքրիկների դեպքում կալցիումի աղբյուրներ կարող են լինել հնդկաձավարը և տանձը:  Մայրիկներին առաջարկում ենք վերցնել  1-2 թեյի գդալ հնդկաձավար, կես տանձ:

  

Խյուսի պատրաստման եղանակը

 

Հնդկաձավարն ուշադիր մաքրում ենք, մի քանի անգամ լավ լվանում սառը ջրի տակ: Կաթսայի մեջ լցնում ենք 100-200 մլ ջուր, ու երբ այն եռա, հնդկաձավարն  ավելացնում ենք, 15 րոպե մարմանդ կրակի վրա եփում: Պատրաստի շիլան թողնում ենք, որ հովանա: Կտրատում ենք տանձը և առանձին եփում մի քանի րոպե: Երկու բաղադրիչները բլենդերով հարելիս խառնում ենք: Արդյունքում ստացվում է փափուկ և հյութալի խյուս:

 

Բարի ախորժակ