Դդմիկով և բրոկկոլիով խյուսը իդեալական կերակրատեսակ է հավելյալ սննդի անցած երեխաների համար: Այն պատրաստելու համար հարկավոր է վերցնել․
․ 1 փունջ բրոկկոլի
․ Կես դդմիկ
․ Կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը լավ լվանում ենք և կտրատում: Մանրացված բրոկկոլին անհրաժեշտ է խաշել 6-8 րոպե, իսկ դդմիկը կարելի է 10-15 րոպե: Արդեն խաշած բաղադրիչները միացնում ենք ու հարում՝ ստանալով համասեռ զանգված: Զանգվածին ավելացնում ենք ձիթապտղի ձեթը: Փոքրիկի խյուսը պատրաստ է:
Բարի ախորժակ