Տանձով և եգիպտացորենով շիլա 6-12 ամսականների համար

Եգիպտացորենի շիլան գլյուտենազուրկ, մարսողությունը հեշտացնող և բավարար քանակությամբ կարևոր էլեմենտներ պարունակող սնունդ է երեխայի համար։

Այս շիլան հանդիսանում է դանդաղ մարսվող ածխաջրերի աղբյուր ու երկար ժամանակ փոքրիկի մոտ ստեղծում է հագեցվածության զգացում։ Կարգավորում է սրտի և արյունատար անոթների աշխատանքը, պարունակում է սիլիցիում, որն ազդում է մասնավորապես ատամների վիճակի վրա և կարողանում կանխել կարիեսը։ Եգիպտացորենի շիլայի բաղադրիչներից են A, B E, K վիտամինները։ Մայրիկը կարող է համադրել 1 ճաշի գդալ եգիպտացորենը կես տանձի հետ և ստանալ անչափ համեղ ուտեստ:

 

Պատրաստման եղանակը

 

Հարկավոր է եգիպտացորենի մանրահատիկի վրա լցնել 150 գ ջուր և դնել գազօջախին, թողնել, որ եփվի մոտավորապես 10 րոպե: Ընթացքում պարբերաբար խառնում եք և ավելացնում տանձի մանր կտորները, ապա սպասում մինչ բաղադրիչները լիովին պատրաստ կլինեն: Զանգվածը գազօջախի վրայից վերցնելուց հետո հարում եք բլենդերով: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել կաթ: 

  

Բարի ախորժակ