Խնձորով և դդմիկով խյուս 6-12 ամսականների համար

Խնձորն ապահովում է օրգանիզմի բնական պաշտպանությունը վիրուսներից, իսկ դդմիկը պայմանավորում է սրտի ու մարսողական համակարգի լավ աշխատանքը։

Փոքրիկի առողջությունն ամրապնդելու համար անպայման այս երկուսի համադրությամբ խյուս պատրաստեք։ Անհրաժեշտ է վերցնել մեկ դդմիկ և երկու կանաչ խնձոր։

 

Պատրաստման եղանակը 

Լվանում ենք խնձորն ու դդմիկը, ապա մաքրում ենք կեղևը, հանում սերմերը և բաժանում փոքր կտորների։ Դդմիկն ու խնձորը պետք է առանձին եփել, քանի որ յուրաքանչյուրի եփման ժամանակը տարբեր է: Խնձորները գազօջախի վրա եփում են 20-25 րոպե, դդմիկը՝ 15-20։ Շոգեխաշելու դեպքում բավական է խնձորի համար 15 րոպեն, դդմիկի պարագայում՝ 10: Նախընտրելի է բաղադրիչները շոգեխաշել, որպեսզի ավելի շատ վիտամիններ պահպանվեն։ Եփելուց հետո երկու բաղադրիչներն էլ հարկավոր է անցկացնել մաղով կամ հարել բլենդերով։ Հաջորդիվ զանգվածները խառնել և դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի։ Հենց եռա, կրակն անջատում ենք ու թողնում՝ խյուսը սառչի։ 

 

Բարի ախորժակ