Կաթով և բանանով խյուս 6-12 ամսականների համար

Բանանը մասնակցություն է ունենում երեխայի ուղեղի զարգացմանը, նյութափոխանակությանը և իմունային համակարգի ամրապնդմանը։

Այս միրգը հարուստ է B, PP վիտամիններով, մագնեզիումով, նատրիումով և ֆտորով։ Բանանի մեջ առկա վիտամին C-ն ոչ միայն օգնում է երեխաներին ամրացնել իմունիտետն, այլև լավացնում է երկաթի կլանումը: Իսկ երկաթն արյան բջիջների կարևոր բաղադրիչն է և կենսական նշանակություն ունի փոքրիկի լիարժեք աճի համար: Բանանը վիտամինների և հանքանյութերի աղբյուր լինելուց բացի, նաև քաղցրավենիքի հիանալի այլընտրանք է:  Մայրիկները կարող են ընդամենը մեկ բանանի ու երկու ճաշի գդալ կաթի օգնությամբ պատրաստել համեղ խյուս և առաջարկել փոքրիկին: 

 

Պատրաստման եղանակը 

Սկզբում ընտրում ենք հասած բանան։ Բաժանում ենք այն կտորների ու տեղավորում բլենդերի մեջ, վերածում խյուսի: Հաջորդիվ կարող ենք զանգվածը լրացուցիչ անցկացնել մաղով: Դրանից հետո պարզապես ավելացնում ենք տաք կաթն ու խառնում: Բանանի խյուսը պատրաստ է:

  

Բարի ախորժակ