Հավի մսով, գազարով և կարտոֆիլով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ  բաղադրիչները

  • 50 գ գազար
  • 50 գ կարտոֆիլ
  • 40 գ հավի կրծքամիս
  • 0․5-1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ

  

Պատրաստման եղանակը

 

Մաքրած կարտոֆիլն ու գազարը հավի կրծքամսի հետ կտրատում ենք միջին չափսի խորանարդների տեսքով։ Առաջին կաթսայի մեջ տեղավորում ենք հավի միսը և խաշում մոտավորապես 30 րոպե՝ առաջին ջուրը թափելով։ Երկրորդ կաթսայի մեջ լցնում ենք բանջարեղենը, որը  եփելու համար  անհրաժեշտ կլինի 15-20 րոպե։ Երբ բոլոր բաղադրիչները եփված լինեն, հանում ենք ու լցնում բլենդերի մեջ։ Ավելացնում ենք ձիթապտղի ձեթը և հարում այնքան, որ ստանանք համասեռ զանգված։

  

Բարի ախորժակ