Ծաղկակաղամբով, գազարով և կարտոֆիլով խյուսը տալիս է օրգանիզմին բջջանյութի պաշար, ինչը մեծապես կարևոր է լավ մարսողության համար: Այդ խյուսը հնարավոր է մատուցել բալիկին որպես ընթրիք:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
◾ 1 կարտոֆիլ
◾ 1 գազար
◾ 2 փունջ ծաղկակաղամբ
◾ Ձիթապտղի ձեթ
Ի՞նչ անել
Պատրաստումն անչափ հեշտ է: Պարզապես լվանում եք բանջարեղենը և միջին չափով կտրատում: Թողնում եք գազօջախին 15-20 րոպե, ընթացքում չեք մոռանում ստուգել: Երբ պատրաստ կլինեն, մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ ցողեք ու հարեք:
Բարի ախորժակ



