Եգիպտացորենով և ծաղկաղամբով շիլա 6-12 ամսականների համար

Ի՞նչ է հարկավոր

Եգիպտացորենի մանրահատիկ - 2 ճ.գ. 

Ծաղկակաղամբ – մի քանի փունջ

Ձիթապտղի ձեթ - կես թեյի գդալ

Ջուր 

 

Պատրաստման եղանակը

Եգիպտացորենի մանրահատիկը լվանում եք, ծաղկակաղամբը քերիչով անցկացնում կամ մանր կտրատում, լցնում կաթսայի մեջ, ավելացնում ջուր ու դնում կրակին։ Սպասում եք, մինչև ջուրը պակասի, բանջարեղենն էլ լիարժեք եփվի, ապա ավելացնում եք ձիթապտղի ձեթն ու տրորում: 

  

Բարի ախորժակ