Դդումը և դդմիկը առանձնանում են հագեցած ճարպերի քիչ քանակությամբ: Երկուսն էլ պարունակում են երեխայի օրգանիզմի համար կարևոր վիտամիններ ու հանքանյութեր: Դդումի մեջ կան վիտամին A, B6, C, E, երկաթ, ֆոսֆոր, իսկ դդմիկի մեջ՝ վիտամին B1, K, պղինձ, մագնեզիում և այլ տարրեր: Նրանց համադրությամբ խյուսը պատրաստելու համար վերցրեք՝
․ 50 գ դդում
․ 40 գ դդմիկ
․ ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը
Ինչպես դդումը, այնպես էլ դդմիկը մաքրում ենք սերմերից և վերածում միջին չափսի կտորների: Խաշում ենք բաղադրիչները: Եփման համար կպահանջվի 15-20 րոպե: Եփված կտորները տեղավորում ենք բլենդերի մեջ: Հարում ենք ու ընթացքում ավելացնում մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ: Ստացվում է ախորժելի խյուս:
Բարի ախորժակ