Անհրաժեշտ բաղադրիչները
Մանր կտրտած դդում – 1 բաժակ
Բրոկկոլի – 2-3 փունջ
Ջուր կամ կաթ – 60 մլ
Ձիթապտղի ձեթ – 1 թեյի գդալ
Պատրաստման ընթացքը
Խյուսի պատրաստումը շատ ժամանակ չի պահանջում։ Վերցնում եք բրոկկոլին և բաժանում մանր մասերի, դդմի կտորների հետ շոգեխաշում եք մոտավորապես 15 րոպե։ Այնուհետև շոգեխաշված բանջարեղենը հարում եք բլենդերով, հարելու ընթացքում ավելացնում կաթն ու ձիթապտղի ձեթը։
Բարի ախորժակ