Դդմիկով և կարտոֆիլով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Դդմիկ – 100 գ

Կարտոֆիլ – 1 հատ

Կաթ – 50 մլ  

Ջուր – 1 բաժակ

 

Պատրաստման ընթացքը

 

Բանջարեղենը լավ լվանում ենք, մաքրում և կտրատում խորանարդաձև։ Ապա կաթսայի մեջ ջուր ենք լցնում, դնում գազօջախին ու հասցնում եռման աստիճանի։ Կարտոֆիլը լցնում ենք եռացող ջրի մեջ, թողնում 5-7 րոպե։ Հաջորդիվ ավելացնում ենք դդմիկը, եփում բանջարեղենը ևս 15 րոպե: Երբ պատրաստված ապուրը սառչի, հարում ենք այն բլենդերով՝ չմոռանալով ավելացնել կաթը։

 

Բարի ախորժակ