Բաղադրիչները
Ծաղկակաղամբ – 250 գ
Թթվասեր – 2 թեյի գդալ
Կաթ – 100 մլ
Պատրաստման եղանակը
Քայլ 1․ Մանրացնում ենք ծաղկակաղամբը, լցնում եռման ջրի մեջ և եփում մոտավորապես 25 րոպե։
Քայլ 2․ Պատրաստի փափուկ ծաղկակաղամբը հարում ենք բլենդերի օգնությամբ։
Քայլ 3․ Եռացնում ենք կաթը, լցնում ծաղկակաղամբի վրա, ավելացնում թթվասերը և խառնում։ Խյուսը մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ



