Բրոկկոլին հարուստ է A և C վիտամիններով, երկաթով, ֆոլաթթվով ու կալիումով։ Հետևաբար, այն ամրացնում է իմունային համակարգը, նվազեցնում անեմիայի զարգացման ռիսկը և նպաստում նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը։
Բրոկկոլիի օրգանական թթուներն օգնում են երեխային ավելի լավ յուրացնել տարբեր մթերքներից ստացած երկաթը, ինչը հատկապես կարևոր է 6 ամսականից բարձր երեխաների ճիշտ զարգացման համար: Բրոկկոլիի խյուսը հիանալի մարսվում է օրգանիզմի կողմից և լավացնում մարսողությունը։ Խյուսը ստանալու համար կարելի է վերցնել 100 գ բրոկկոլի և 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթ։
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին բաժանում ենք կտորների, մանրակրկիտ լվանում տաք ջրով։ Կարող ենք կտորները խաշել կամ շոգեխաշել։ Բրոկկոլին եռման ջրի մեջ եփում ենք 8-15 րոպե՝ կախված փնջերի չափսից։ Երբ եփվի բրոկկոլին, հանում ենք ջրից և դնում քամիչի մեջ։ Այնուհետ տեղափոխում ենք ամանի մեջ ու բլենդերով հարում։ Զանգվածին ավելացնում ենք ձիթապտղի ձեթը, խառնումև մատուցում։
Բարի՜ ախորժակ