Անհրաժեշտ բաղադրիչները
Բրինձ - կես բաժակ
Ջուր - 1 բաժակ
Կաթ -1 բաժակ
Պատրաստման ընթացքը
1․ Հարկավոր է բրինձը մանրակրկիտ լվանալ հոսող սառը ջրի տակ, ապա վրան ջուր լցնել և դնել գազօջախին։
2․ Ջրի եռալուց 5-7 րոպե հետո իջեցրեք կրակը, շարունակեք եփել բրինձը ևս 15 րոպե։
3․ Այժմ ավելացրեք կաթն ու խառնեք բրնձի շիլան։ Չեք վերցնում մինչև խտանալը (մոտ 10-15 րոպե)։
4․ Պատրաստված շիլան ծածկում եք կափարիչով, թողնում այդպես 10 րոպե։
5․ Շիլան քիչ-քիչ դնում եք խորը ափսեի վրա դրված մաղի մեջ, ապա գդալով տրորում այն։ Մաղի հակառակ կողմում կտեսնեք արդյունքը, որին պետք էր հասնել: Եթե շատ թանձր է ստացվում շիլան, կարելի է ավելացնել մի փոքր եռացրած ջուր կամ կաթ։
Բարի ախորժակ