Բանանով և ավոկադոյով խյուս

Վիտամին C-ով, E-ով, K-ով ու առողջ ճարպերով հարուստ ավոկադոն մեծ «նվեր» է երեխայի օրգանիզմի համար։ Այն բանից հետո, երբ փոքրիկը ծանոթացած կլինի որոշակի մրգատեսակների հետ, կարելի է քիչ քանակությամբ խյուսի տեսքով առաջարկել նաև ավոկադո։

Ի՞նչ է անհրաժեշտ

◾ Մեկ հասած ավոկադո

◾ Մեկ հասած բանան

◾ Կրծքի կաթ

  

Ինչպե՞ս պատրաստել

1) Կիսեք ավոկադոն, հեռացրեք կորիզը և գդալի օգնությամբ հանեք փափուկ, կանաչ միջուկը։

2) Բանանը մանրացրեք։

3) Կտրատված ավոկադոյին և բանանին ավելացրեք որոշակի քանակով կրծքի կաթ կամ ուղղակի տաք ջուր։ Հարեք միասին այնքան, որ ստանաք համասեռ զանգված։ 

 

Բարի ախորժակ