Ծաղկակաղամբը բավականին լավ է յուրացվում փոքրիկի օրգանիզմի կողմից, հետևաբար այդ բանջարատեսակն առաջիններից է, որ ընդգրկվում է երեխաների հավելյալ սննդում։ Նրա խյուսն էլ ավելի համեղ ու առողջարար դարձնելու համար կարող եք դդում ավելացնել։
Վերցրեք 50-100 գ. ծաղկակաղամբ, մի քանի կտոր դդում և ձիթապտղի ձեթ։
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը փոքր փնջերի բաժանելուց հետո մանրակրկիտ լվանում եք ու լցնում եռացող ջրի մեջ։ Ավելացնում եք կտրատված դդումը։ Բանջարեղենի պատրաստման համար կպահանջվի մոտավորապես 15-20 րոպե։ Պատառաքաղով ստուգեք փափկությունը և համոզվեք, որ պատրաստ են։ Տեղափոխեք բլենդերի մեջ, հարեք բաղադրիչներն ու ընթացքում ավելացրեք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ։ Երեխայի ուտեստն այսքանով պատրաստ է։
Բարի ախորժակ



