Եթե ուզում եք պատրաստել երեխայի համար թեթև և տարբերվող թխվածք, ապա ունենք ձեզ համար մի հետաքրքիր բաղադրատոմս։
Բլիթը պատրաստելու համար անհրաժեշտ է 200 գ վարսակի փաթիլները խառնել 2 ձվի, 200 գ կաթի, մի փոքր շաքարավազի հետ։ Խառնուրդը լցնում եք նախապես յուղած ֆորմայի մեջ։ Մակերեսը զարդարում եք ցանկացած մրգով և հատապտուղներով։ Կարող եք վերցնել բանան, ելակ, տանձ։ Զանգվածը թխում եք 30 րոպե 180 աստիճան տաքությամբ ջեռոցում։ Այն համեղ է փորձելը թե՛ տաք, թե՛ սառը վիճակում։
Բարի ախորժակ