Անհրաժեշտ բաղադրիչները
Կես հատ դդմիկ
8-10 ճյուղ սպանախ
1 ճյուղ կանաչ սոխ
4 ձու
Պատրաստման ընթացքը
Բլենդերի մեջ լցնում եք սպանախը, սոխը, դդմիկն ու ձուն, հարում։ Եթե չունեք բլենդեր, կարող եք մանր կտորների բաժանել սպանախը և սոխը, դդմիկը քերել, ավելացնել ձուն ու գդալով հարել։ Զանգվածը տեղափոխում եք նախապես կարագ քսած թավայի մեջ։ Թավայի կափարիչը կիսաբաց եք անում, թողնում դանդաղ կրակի վրա 10-15 րոպե։
Բարի ախորժակ