Մանկիկները սուրբ ծննդյանը սպասում են անհամբերությամբ: Սա սիրելի տոն է թե մեծահասակների, թե փոքրահասակների համար:
Սուրբ ծննդյան կերակրատեսակները փոքրիկների համար կարող են լինել շատ բազմազան: Ստորև կներկայացնենք մի քանի բաղադրատոմս:
Բրինձ շոգեխաշած մրգերով
Պատրաստելու համար հարկավոր է.
Բրինձ- 400 գրամ կամ 2 բաժակ
Չորամրգեր (չամիչ, ծիրանի չիր)-400 գրամ
Շաքարի փոշի- 2 բաժակ:
Պատրաստման եղանակը
Բրինձը խաշել, քամել, լվանալ սառը ջրով, թողնել, որ քամվի: Չորամրգերը եփել շաքարի փոշիով : Շոգեխաշած մրգերը ( ծիրանի չիրը մանր կտրատել) խառնել բրնձի հետ, վրան լցնել քաղցր եփուկից: Եթե երեխան ալերգիա չունի, կարող եք նաև մեղր ավելացնել:
Ձավարով և կաթնաշոռով ապուր
Հարկավոր է.
Ձավար-50 գրամ
Շաքարի փոշի-50 գրամ
Սերուցքային կարագ- 50 գրամ
Կաթնաշոռ-100 գրամ
Ջուր- 265 մլ:
Պատրաստման եղանակը
Հատիկները մանրակրկիտ լվանալ հոսող ջրով: Ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի և լցնել ձավարը, հասցնել կիսաեփ վիճակի: Ավելացնել կարագը, շաքարի փոշին, կաթնաշոռը, լավ խառնել և եփել մինչև պատրաստ լինի:
Տապակած խնձորը խմորով
Հարկավոր է.
Ալյուր- 300 գրամ
Ձու-4 հատ
Շաքարավազ- 100 գրամ
Սերուցքային կարագ
Միջուկից մաքրված խնձորներ- 500 գրամ:
Պատրաստման եղանակը
Ձվով, շաքարավազով և ալյուրով խմոր պատրաստել: Խնձորները լվանալ և շերտերով կտրատել: Խնձորի ամեն շերտը թաթախել խմորի մեջ և մինչև վարդագույն դառնալը տապակել եռացող յուղի մեջ:
Մանկական կերակրատեսակները հարկավոր է նաև գեղեցիկ զարդարել, քանի որ փոքրիկների համար շատ կարևոր է ուտեստի արտաքին տեսքը:
Բարի ախորժակ: