Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ (ոչ հատիկավոր) - 250 գ
Շաքարավազ - ըստ ճաշակի (հիմնականում 4 ճաշի գդալ)
Աղ - մի պտղունց
Ձու - 1 հատ
Փխրեցուցիչ - 1 թեյի գդալ
Ալյուր - 130 գ + թաթախելու համար
Բուսական յուղ` թխելու համար
Շոկոլադ - 70 գ
Ինչպես պատրաստել
Կաթնաշոռը հարկավոր է անցկացնել քամիչով և ավելացնել շաքարավազ, աղ և ձու:
Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչին: Լցնել ընդհանուր խմորի վրա և հունցել: Այն պետք է լինի մի փոքր կպչուն, բայց ոչ այնքան, որ կպչի ձեռքերին:
Խմորից կտրատել ոչ մեծ կտորներ, ձեռքով բացել կլորավուն և դնել մի կտոր շոկոլադ: Բլիթը հարկավոր է պատրաստել այնպես, որ շոկոլադը գտնվի մեջտեղում: Այնուհետև բլիթները պետք է թաթախել ալյուրի մեջ և երկու կողմն էլ տապակել փակ կափարիչով թավայի մեջ:
Բարի ախորժակ