Ինչ է հարկավոր
Ալյուր - 300 գ
Կաթնաշոռ -1 տուփ
Մարգարին - 200 գ
Շաքարավազ - 200 գ
Ձու - 1 հատ
Աղ - 2 գ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է խառնել չոր բաղադրիչները (ալյուր, շաքարավազ, աղ): Այնուհետև հարել ձուն և կաթնաշոռը, ավելացնել նաև մարգարինը:
Կաթնաշոռային զանգվածը խառնել չոր բաղադրիչներին և ձեռքերով հունցել խմոր: Պետք է ստացվի փափուկ խմոր:
Խմորը բացել 1.5 սմ հաստությամբ, այնուհետև ֆորմայով կտրատել թխվածքաբլիթներ: Ջեռոցի թավայի մեջ թերթիկ դնել, վրան դասավորել թխվածքաբլիթները: Թխել 25 րոպե 190 ջերմաստիճանի տակ:
Բարի ախորժակ