Ինչ է հարկավոր
Հավի փափկամիս - 500-600 գ
Կաթ - 100 մլ
Ձու - 1 հատ
Գլուխ սոխ (փոքր) - կես հատ
Աղ, պղպեղ, կարի - ըստ ցանկության
Սխտոր - ըստ ցանկության
Ինչպես պատրաստել
Հավի փափկամիսը հարկավոր է մանր կտրատել, սոխի փոքր կտորների և սխտորի հետ միասին լցնել բլենդերի մեջ, այնուհետև ավելացնել կաթն ու ձուն և հարել: Ստացված համասեռ զանգվածին ավելացնել աղ, պղպեղ, կարի և լավ խառնել:
Վերցնել թխելու համար նախատեսված տոպրակները և կտրել 20×20 սմ չափսով: Այնուհետև յուրաքանչյուր տոպրակի վրա դնել պատրաստված զանգվածից 2 ճաշի գդալ, փաթաթել կլորավուն` նրբերշիկի ձև տալով: Հարկավոր է մի կողմից կապել թելով, լավ սեղմել և կապել նաև մյուս կողմից:
Պատրաստված նրբերշիկները գցել եռացրած ջրի մեջ, եփել 12-15 րոպե:
Բարի ախորժակ