Անհրաժեշտ բաղադրիչները
Կարտոֆիլ - 1 հատ
Գազար - 1 հատ
Բրոկկոլի – 2 փոքր փնջիկ
Դդմիկ – մի քանի կտոր
Մանր մակարոն – 2 ճաշի գդալ
Հավի միս – 1 կտոր
Ջուր - 350-400 մլ
Պատրաստման ընթացթքը
Բանջարեղենը հարկավոր է լվանալ, մաքրել և մանրացնել։ Գազարը կարելի է անցկացնել քերիչով։ Եփած հավի միսը ևս բաժանում ենք փոքր մասերի և ավելացնում բանջարեղենին։ Լցնում ենք ջուրն ու կաթսան դնում կրակի վրա։ Երբ եռա, ավելացնում ենք մակարոնը, եփում 15-20 րոպե մինչ պատրաստ լինելը։ Ապուրը հարում ենք բլենդերով։
Բարի ախորժակ