Անհրաժեշտ բաղադրիչները
Կարտոֆիլ - 1/2 հատ
Դդում - 1 կտոր
Գազար - 1 հատ
Կաթ - 30 մլ
Պատրաստման ընթացքը
Մաքրեք կարտոֆիլը, բաժանեք մանր կտորների և թողեք ջրի մեջ 10 րոպե։ Այդ ընթացքում կտրատեք դդումն ու գազարը։ Բոլոր բաղադրիչները տեղափոխեք կաթսայի մեջ, դրեք մարմանդ կրակի վրա։ Երբ բանջարեղենը պատրաստ լինի, ավելացրեք տաք կաթը (կաթնախառնուրդ) և զանգվածը վերածեք խյուսի։
Բարի ախորժակ