Ինչ է հարկավոր
Կարտոֆիլ - 2 հատ
Ջուր` կարտոֆիլը և միսը եփելու համար
Ալյուր - 1.5-2 ճաշի գդալ
Հավի փափկամիս - 100 գ
Պանիր - մի քանի կտոր
Կարագ և ձիթապտղի յուղ - մի փոքր
Աղ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է կաթսայի մեջ եփել կարտոֆիլը, այնուհետև տապակել` ավելացնելով կարագ և աղ: Ավելացնել ալյուր և մի փոքր ձիթապտղի յուղ:
Մեկ այլ կաթսայի մեջ եփել հավի փափկամիսը, որից հետո մանր կտրատել:
Կարտոֆիլով զանգվածը բաժանել մի քանի մասի, յուրաքանչյուրը ձեռքով բացել, մեջտեղում դնել մի փոքր միս և մի կտոր պանիր, ապա կարկանդակի ձև տալ: Վրան կարելի է քսել ձվի դեղնուց` գեղեցիկ գույն ստանալու համար:
Դնել ջեռոցում, մինչև կկարմրի:
Բարի ախորժակ