Ինչ է հարկավոր
· Ձվի սպիտակուց - 3 հատ
· Շաքարավազ - 210 գ.
· Լիմոնի աղ - դանակի ծայրով
· Վանիլին
· Սննդի գունանյութ
· Բուսական յուղ
· Թխման թուղթ
· Հրուշակեղենի ներարկիչ
Ինչպես պատրաստել
Չոր ամանի մեջ լցնել սպիտակուցն ու հարել այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Այնուհետև քիչ-քիչ ավելացնել շաքարավազ և լիմոնի աղ: (Պատրաստ լինելու դեպքում բեզեն չպետք է հոսի): Հարած զանգվածին ավելացնել վանիլին, ապա շարունակել դանդաղ խառնել:
Հարկավոր է զանգվածը բաժանել մի քանի մասերի և ներկել սննդի գունանյութերով, այնուհետև զգուշորեն լավ խառնել:
Բուսայուղով պատած թղթի վրա շարել ներարկիչով անցկացված զանգվածն ու տեղավորել տաքացրած ջեռոցում:
Բեզեն ոչ թե թխվում է, այլ չորացվում 110-120 աստիճանում 1-1.5 ժամ: Երբ բեզեները չոր լինեն, հանել ջեռոցից:
Պետք է պահել փակ ամանի մեջ ու չոր տեղում:
Բարի ախորժակ