Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ - 120 գ
Խաշած կարտոֆիլ - 100 գ
Ձու - կես հատ
Ալյուր - 25 գ
Կարագ - 10 գ
Թթվասեր
Շաքարավազ
Աղ
Ինչպես պատրաստել
Կաթնաշոռին հարկավոր է խառնել մսաղացով անցկացրած կարտոֆիլը, ձուն, աղը, շաքարավազը, ալյուրը և ամբողջը խառնել: Զանգվածը բաժանել գնդերի, բլիթների տեսք տալ, թաթախել ալյուրի մեջ և տապակել երկու կողմերը, մինչև կդառնա թեթև շագանակագույն: Մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ