Անհրաժեշտ է՝
- ալյուր
- եռացրած ջուր
- կարագ
- աննշան շաքարավազ
- մեխակ կամ դարչին
Ինչպե՞ս պատրաստել
Ալյուրը բովել այնքան, մինչև դառնա բաց դարչնագույն: Ընթացքում պետք է անդադար խառնել, որպեսզի չվառվի։ Աստիճանաբար ավելացնել կարագը՝ շարունակելով խառնել, ապա ավելացնել ջուրը՝ դարձյալ չդադարելով խառնել։ Խառնելով եփել, մինչև թանձրանա, ապա մի քիչ շաքարավազ ավելացնել: Խավիծը պետք է լինի միատար, առանց գնդերի։ Մատուցելիս կարող եք թեթև դարչին ցանել շիլայի վրա։
Բարի ախորժակ