Ինչ է հարկավոր
Ալյուր - 600 գ,
Կարագ - 250 գ,
Ձու - 2 հատ
Շաքարավազ - 100 գ,
Փխրեցուցիչ - 10 գ,
Աղ - մի պտղունց:
Միջուկի համար
Եփած խտացրած կաթ - 1 տուփ,
Կարագ - 100 գ:
Ինչպես պատրաստել
Կարագը և շաքարավազը հարկավոր է միասին խառնել պատառաքաղով: Ավելացնել աղ, փխրեցուցիչ և ձու: Խառնել և քիչ-քիչ ավելացնել ալյուրը:
Խմորը հունցել և տեղավորել սառնարանում: Թողնել 1 ժամ:
Ընկույզներ ստանալու համար նախատեսված ֆորման տաքացնել, խմորից առանձնացնել փոքր կտորներ և դնել ֆորմաների մեջ: Թխել ընկույզի կեսը:
Կրեմի համար
Խտացրած կաթը հարել կարագի հետ: Կրեմը լցնել կիսած ընկույզի մեջ, այնուհետև մյուս կեսն ամրացնել, որպեսզի ստանա ընկույզի տեսք:
Բարի ախորժակ