Ինչպես պատրաստել երշիկ տնային պայմաններում

Ինչ է հարկավոր

 

Հավի կամ հնդկահավի փափկամիս - 700 գ

Սերուցք կամ կաթ - 300 մլ

Ձվի սպիտակուց - 3 հատ

Աղ

Սև պղպեղ

Համեմունքներ

 

Ինչպես պատրաստել 

Հում փափկամիսը հարկավոր է մանր կտրատել, այնուհետև հարել բլենդերով այնքան, մինչև խյուսանման զանգված ստացվի: Ավելացնել սպիտակուցը և ըստ ճաշակի՝ աղ ու քաղցր պղպեղ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մշկընկույզ: 

Խառնուրդին ավելացնել սերուցք կամ կաթ և խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: 

Զանգվածը բաժանել 3 հավասար մասերի, դնել սննդի համար նախատեսված թղթի վրա, փաթաթել երշիկաթեւ, իսկ ծայրերը կապել թելով: 

Կաթսայի մեջ լցնել ջուր, դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի, այնուհետև թուլացնել կրակն ու լցնել հում երշիկնեը: Եփել 1 ժամ: 

Կաթսայից դուրս բերել երշիկները, հովացնել, ապա  հանել  թուղթը: Սեղանին դնել չներծծող թուղթ (մոմաթուղթ), վրան ցանել համեմունքներ, կանաչեղեն, այնուհետև դրանց վրա դնել երշիկը և փաթաթել: Հարկավոր է դնել սառնարան և թողնել 8 ժամ (կարելի է նաև ամբողջ գիշեր): Մատուցելուց առաջ հանել թուղթը և կտրատել:

 

 

Բարի ախորժակ