Ինչպես պատրաստել «Կովիկ» կոնֆետներ տնային պայմաններում

Ինչ է հարկավոր

Շաքարավազ - 6 բաժակ

Կակաո - 1 ճաշի գդալ

Կարագ - 100 գ

Կաթ - 2 բաժակ

Ձու - 3 հատ

Ինչպես պատրաստել

Հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները և եփել 20 րոպե: Այնուհետև լցնել կաղապարների մեջ (կարող եք օգտագործել սառցախցիկում տեղադրվող սառույցի տարաները): Սպասել, մինչև սառչի և հանել տարաներից:

Այս բաղադրատոմսով պատրաստված կոնֆետները ստացվում են ձիգ և փափուկ:

Տնական «կովիկները» կարող են լինել կաթնային, շոկոլադե և ցանկացած այլ համի՝ կախված բաղադրիչներից, որոնք ինքներդ եք ընտրում:

 

 

Բարի ախորժակ