Անհրաժեշտ է`
Բանան՝ 3 հատ
Ձու՝ 2 Հատ
Մեղր՝ 100 գ
Վարսակի ալյուր՝ 100 գ
Ալյուր՝ 100 գ
Փխրեցուցիչ՝ 10 գ
Վանիլին՝ ըստ Ճաշակի
Ինչպես պատրաստել՝
- 2 բանանը հարել բլենդերով:
- Ավելացնել մեղրը, ձուն, բուսայուղը, 1 պտղունց աղը և բլենդերով կամ պատառաքաղի օգնությամբ արագ հարել:
- Ալյուրին ավելացնել վանիլինն ու փխրեցուցիչը: Ապա երկու զանգվածները խառնել իրար:
- Ստացված զանգվածը լցնել ձևամանի մեջ, որը նախապես պետք է պատել բուսայուղով: Խմորի վրա ավելացնել կտրատած բանաններն ու մանրացրած ընկույզը:
- Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:
Բարի ախորժակ