Եթե երեխան հրաժարվում է կաթնամթերքից, փորձեք մատուցել հետաքրքիր տարբերակներով: Ահա մի տարբերակ՝ «Իմ փոքրիկի»-ի կողմից:
Ինչ է հարկավոր՝
կաթնաշոռ,
թթվասեր,
սև քունջութ,
նուշ,
սալորաչիր։
Պատրաստման եղանակը՝
Կաթնաշոռն ու թթվասերը խառնում եք կամ գնում արդեն խառնած տարբերակը, շրջանաձև լցնում ափսեի մեջ, ավելացնում քերած նուշ, քունջութ ու սալորաչիր։ Լուսանկարը ձեզ կհուշի, թե ինչպես պետք է օգտագործել բաղադրիչները, որպեսզի ծիծաղկոտ դեմք ստանաք։
Եթե փոքրիկը շարունակում է պնդել, որ իրեն տհաճ է կաթնամթերքի համը, փորձեք մատուցել թարմ քամած հյութով, որը պատրաստելու համար հարկավոր է բանան, ազնվամորի ու ջուր։ Հիշե՛ք՝ շաքարավազ չարժե չավելացնել, քանի որ այս հյութը առանց դրա էլ բավականաչափ քաղցր է։ Բացի այդ, առհասարակ պետք է խուսափել շաքարավազից։
Ի դեպ, սառցարանում պահվող ազնվամորին հիանալի տարբերակ է նաև ձմռանը։