Սև հաղարջով ժելեի պատրաստման համար հարկավոր է.
50 գրամ սև հաղարջ
1,5 ճաշի գդալ շաքարավազ
1 բաժակ ջուր
7 գրամ ժելատին:
Պատրաստման եղանակը.
Սև հաղարջը լավ լվանալ, ապա ցայել եռման ջրով: Տրորել և թանզիվով քամել հատապտուղների հյութը:
Հատապտուղների մնացուկի վրա եռման ջուր ավելացնել, մի քանի րոպե եփել,հետո մաղով անցկացնել:
Էլի լավ խառնել և լցնել կաղապարների մեջ, ապա դնել սառցախցիկում:
Մի քանի ժամ անց կաղապարը պետք է շատ կարճ ժամանակով դնել տաք ջրի մեջ, ապա շուռ տալ և ժելեն դնել տարայի վրա:
Բարի ախորժակ