Նախաճաշիկ` մրգերով. ինչպե՞ս գրավել փոքրիկին

Բոլորս գիտենք, թե որքան օգտակար է միրգն ու բանջարեղենը: Հիմնական վիտամիններից շատերը հենց մրգերն են ապահովում: Բայց մեր փոքրիկները կամակոր են ու շատ հաճախ հրաժարվում են մրգից:

Որպեսզի բանը չհասնի փոքրիկ կաշառքներին, պարզապես գործի դրեք ձեր երեւակայությունը եւ այդպես հաղթեք փոքրիկի համառությանը:

Փորձեք խնձորից գորտ պատրաստել: Ընտրեք կանաչ ու կարմիր խնձոր: Կանաչը կտրատեք այնպես,  որ ապահովեք ոտքերը, իսկ կարմիրը` բերանը: Ականջների տեղը դրեք սպիտակ թխվածքաբլիթներ: Դրանք տեղադրելու համար խնձորի վրա անցքեր բացեք:

 

Հիշեք, որ խնձորը  հարուստ է երկաթով: Իսկ երկաթն անփոխարինելի  բաղադրիչ է մարդու օրգանիզմում: Խնձորը հարուստ է նաեւ  կալիումով, կալցիումով, ֆոսֆորով: Այն օգտակար է թե սրտին, թե թոքերին եւ թե ստամոքսին:

 

Բարի ախորժակ