Ինչ է հարկավոր
Թթվասեր - 700 գ (20% յուղայնությամբ)
Շաքարավազ կամ շաքարավազի փոշի - 200 գ
Թխվածքաբլիթ - 300-400 գ
Դոնդող (արագ լուծվող) - 30 գ
Եռացրած սառը ջուր -150 գ
Թարմ միրգ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է թթվասերին ավելացնել շաքարավազը կամ շաքարավազի փոշին և հարել, մինչև լուծվի:
Դոնդողը թրջել 150գ եռացրած, ապա սառեցրած ջրի մեջ 20 րոպե, այնուհետև տաքացնել ջրով տարայի գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում` հաճախակի խառնել, մինչև հալչի:
Դեսերտի համար անհրաժեշտ է լվանալ միրգն ու կտրատել:
Վերցնել կաղապարը և ծածկել սննդի համար նախատեսված տոպրակով:
Հարկավոր է թթվասերի վրա ավելացնել ոչ մեծ քանակությամբ լուծվող դոնդողը` անընդհատ խառնելով:
Կրեմը պատրաստ է:
Կաղապարի մեջ լցնել միրգը: Թխվածքաբլիթները փշրել ոչ մեծ կտորներով և ավելացնել մրգի վրա, ապա ավելացնել մի շերտ կրեմ: Երեք շերտ այսպես դասավորել, վերջում՝ դարձյալ կրեմը: Տեղադրել սառնարանում, մինչև ամբողջությամբ պնդանա:
Երբ արդեն պատրաստ է, ափսեի վրա շրջել դեսերտով կաղապարը` զգուշորեն հանել կաղապարը և սննդային տոպրակը:
Ամառային դեսերտը կարելի է զարդարել անանուխի տերևներով:
Բարի ախորժակ